00:00:00

«Ժողովուրդ». Մեծ պայքար՝ կերակրի աղի շուրջ. ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել

13:54, 05 փետրվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մեկ տարի է, ինչ ձգվում է աղի վաճառքով զբաղվող «Սոլտեքս» եւ ««Ավանի աղի կոմբինատ» ընկերությունների միջեւ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ: Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որ իր կողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական եւ տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբեւէ չեն թաքցվում իրական ծավալները, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչեւ նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել: Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշել է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ եւ նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր