00:00:00

«Ժողովուրդ». «Պրավալ» տվեցին, Փաշինյանը կրկին մնաց մենակ

14:03, 05 փետրվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 3-ին Եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջինի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի։ Հունվարի 31-ին գրեթե նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն էր արել նաեւ ԵԽԽՎ-ն՝ հայրենի իշխանություններին կոչ անելով ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնել։ Այդ երկու հայտարարությունները ցայտնոտ են առաջացրել իշխանությունների ներսում, վերջիններս ամեն գնով փորձում են մեկնաբանել, թե միջազգային հանրու­թյունը իրենց «լավ» խոսք է ասել, ուղղակի ընդդիմությունն է սխալ հասկացել «Ի հաջորդիվ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի սահմանադրական դատարանի մասնակցությամբ ակնհայտ վեճի կապակցությամբ։ Ես կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգություններն այս կապակցությամբ։ Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներն առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում ներգրավված դատավորների վրա եւ պետք է այնպես կառուցվի, որպեսզի ազդեցություն չունենա ընթացիկ գործերի ելքի վրա։ Վերջին հանրային հայտարարություններն ու գործողություններ չեն համապատասխանում այս չափանիշներին եւ նպաստավոր չեն լինի իրավիճակի թուլացման համար»,– հայտարարել է Բուքիքիոն։ Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը խորհրդարանում մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ավելի ակնհայտ դարձավ իշխանությունների ցայտնոտային վիճակը, երբ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորներ՝ «Լուսավոր Հայաստանից» էդմոն Մարուք յանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, հայտարարեցին, որ իսկապես միջազգային հանրությունը զգուշացնում է իշխանություններին, որ իրենք արդեն «իրենց չափերն անցել են» ՍԴ-ի հարցում։ «Ես՝ որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են՝ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, աուրա է, դեպքերի եւ գործողությունների շարան է, այդ շարանն, ասում են, մի՝ արեք, դրանով լարվածություն եք ստեղծում 2 իշխանության թելերի միջեւ, եւ ավելին՝ դա հակասում է մեր նախկինում ընտրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված։ Բայց իրենք կոչը հետեւյալ ձեւով են մեկնաբանել, որ կոչն ուղղված է Հրայրին, որ Հրայրին են իրենք կոչն արել, որ խելոք մնա. դու համը հանում ես արդեն, դու ոնց որ շատ ես այդտեղ բզբզում»,– հայտարարեց Մարուքյանը։ Իսկ Զոհրաբյանն էլ ասաց, թե կիսում է Մարուքյանի դիրքորոշումը՝ հավելելով, որ դրանք աշխատանքային փաստաթղթեր են, եւ պետք է շարունակել աշխատել՝ ականջալուր լինելով միջազգային հարթակներում արված հայտարարություններին։ Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, հատկապես՝ իրավական գծով խորհրդատուները, տեսնելով Փաշինյանի քաղաքական ծրագրերը, իրեն վստահեցրել են, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծելը շատ հեշտ է, ու իրենք դա կկարգավորեն, խոստացել են ու չեն կարողանում իրենց ասածի տակից դուրս գալ։ Փաստորեն, այդ ամենի պատճառով միջազգային հանրությունը դուրս է եկել մեր երկրի դեմ։ Իսկ ի՞նչ պետք է անեին հայրենի իշխանության ներկայացուցիչները, որ այդպես էլ չեն արել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր