00:00:00

«Ժողովուրդ». «Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել

13:27, 05 փետրվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավոր­ված Արթուր Թորոսյանը դեռեւս ցուց­մունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջի­նիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննու­թյուն. «Մինչեւ եզրակացությունը չգա, երեւի թե ձեռնպահ մնանք որեւէ քնն­չական գործողություն պլանավորել, քանի որ պարզ չէ՝ այդ ցուցմունքներին ինչպես պետք է վերաբերվենք մինչեւ եզրակացություն տալը»։ Նշենք, որ ըստ փաստաբանի՝ մինչեւ այժմ չկա տե­ղեկություն, որ նա որեւէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել։ Ավե­լին, փաստաբան Աղաջանյանը նշեց, որ Արթուր Թորոսյանին տեսել է երկու օր առաջ, երբ նրան դատարան էին բե­րել՝ դատահոգեբուժական փորձաքն­նություն նշանակելու հարցի հետ կապված, եւ Թորոսյանը դատարանին որեւէ բան չի ասել։ Հիշեցնեք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «էրեբունի պլազա» հյուրանոց, կրա­կում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր