00:00:00

«Հրապարակ». Մարուքյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ սահմանադրական փոփոխությունների մասին

13:09, 05 փետրվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։  «Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»: Արդեն հրապարակված մոտեցումներում, նախագծում սահմանադրական խախտումներ, ինքնիրավչություն  չկա՞: «Բա նիստն ինչի՞ համար է, որ հասկանանք` ինչ են ուզում, ինչ է արվում»: Ի դեպ, հունվարի 14-ին լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, եւ կարող եք նրան  անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հնարավո՞ր է առաջիկայում նման քայլի դիմեք։ «Նման հարց մենք չենք քննարկում. կարծում եմ` վարչապետը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը, հետեւաբար, այդ հարցն օրակարգում լինել չի կարող»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր