00:00:00

ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

18:29, 03 փետրվար 2020

Հ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան  էջում: Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ: Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ: Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ: Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր