00:00:00

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ

21:11, 03 փետրվար 2020 Տնտեսություն

Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ: Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր  ծավալը կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ: Ամերիաբանկը  2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային համակարգի  ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն: *Համաձայն ՖՀՄՍ 9 Փուլ 3 դասակարգված վարկեր «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:  Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր