00:00:00

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման «Իմ քայլը» խմբակցության տարբերակը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում

16:37, 03 փետրվար 2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ունի: Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են Սահմանադրության տառին հետևելով, ինչը նաև արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրություններում: Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար պահանջ են դնում մեր առջև ՀՀ քաղաքացիները: Մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը լուծել մեր իրավասությունների շրջանակում: Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի ԱԺ խորհրդի նիստի ընթացքում»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցն իրենց տարբերակի մասին բովանդակային մանրամասներ չհայտնեց, նշելով, որ դրանք կքննարկվեն լիագումար նիստի ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր