00:00:00

ՀՀԿ–ում գործելու է հանրային ընդունարան

14:30, 03 փետրվար 2020

Այսուհետ  Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը։ «Ընդունարանին  կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը: Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով: Ընդունարանը  չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր