00:00:00

Երկրաշարժից քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը

10:45, 03 փետրվար 2020

Դոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով քանդվել է Դիարվեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը: Գրառմանը կից Մուրադյանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը հանրայնացնել: Մասնակի փլուզումը տեղի է ունեցել հակառակ այն բանի, որ եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից մոտավորապես 75 մղոն հեռու է գտնվում։ «Ասպարեզի» հաղորդմամբ՝ Մուրադյանը հիշեցրել է, որ եկեղեցին արդեն տասնամյակներ ի վեր քիչ-քիչ քանդվում է գանձագողերի գործողությունների հետեւանքով։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր