00:00:00

Իտալացի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել կորոնավիրուսը

02:46, 03 փետրվար 2020 Առողջություն

Իտալիայի Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները կարողացել են մեկուսացնել կորոնավիրուսը, ինչն ապագայում պետք է օգնի պատվաստանյութի մշակմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: «Վիրուսի մեկուսացումը մեծ հնարավորություն է տալիս այն ուսումնասիրելու համար, որպեսզի լավ հասկանան, թե ինչպես կարելի է կանխել դրա տարածումը»,- ասել է իտալացի նախարարը Հռոմում կայացած ասուլիսում: Սպերանցայի խոսքով՝ իտալացի մասնագետների բացահայտումները հասանելի կլինեն միջազգային հանրությանը: Իտալիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել կես տարով արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրում՝ պայմանավորված կորնավիրուսի տարածմամբ: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 31-ին կորոնավիրուսի համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր