00:00:00

Եվրամիությունը փոխել է վիզայի ստացման կարգը

20:00, 02 փետրվար 2020

Եվրամիությունը փոխել է վիզայի ստացման կարգը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում:
Այժմ կարելի է վիզա տրամադրել ուղևորությունը սկսելուց կես տարի առաջ. նախկինում ժամկետը սահմանափակվում էր 3 ամսով: Փաստաթղթերը կարելի է հանձնել բնակության վայրում, այդ թվում նաև էլեկտրոնային եղանակով: Սակայն 59 ամսվա մեջ մեկ անգամ անհրաժեշտ է դա անել անձամբ, որպեսզի հյուպատոսական բաժնում կամ վիզային բյուրոյում կարողանան մատնահետքեր ստանալ:
Եվրամիությունը նաև պարզեցրել է փաստաթղթերի բազմակի ստացման պայմանները. վիզային դրական պատմություն ունեցող (Եվրամիության երկրներ ուղևորվելիս խախտումների բացակայություն) մարդկանց համար հնարավոր կլինի աստիճանաբար ավելացնել վիզայի գործողության ժամկետը՝ մեկ տարուց մինչև 5 տարի: Հայտարարությունների ուսումնասիրման առավելագույն ժամկետը չի փոխվել՝ 15 օր է: Ընդ որում, առանձին դեպքերում ժամկետը կարող է ավելանալ մինչև 45 օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր