00:00:00

«Որևէ աղերս չունի իրականության հետ»․ ՀՀ ոստիկանությունը՝ զինծառայողի հարազատներին բերման ենթարկելու մասին

19:25, 02 փետրվար 2020

ՀՀ ոստիկանությունը հերքում է տեղեկությունը, թե Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար։ Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում։ «Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար: Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»,-նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր