00:00:00

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Դավիթ Տոնոյան

11:34, 02 փետրվար 2020

Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դին մայրուղիով բերում են Երևան: Ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին և թույլ չէին տալիս հարազատներին գալ Երևան: Այնուամենայնիվ, զինվորի հարազատներին հաջողվեց ճեղքել պատնեշն ու շարժվել դեպի մայրաքաղաք: Այս պահին Արցախում` զորամասի հրաձգարանում, հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատների հետ ճանապարհի եզրին գտնվող սրահներից մեկում բանակցում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մահացած զինվորի հարազատներըչեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին, պնդում են, որ կատարվածը սպանություն է, և պահանջում են բացահայտել մեղավորներին: Վահրամ Ավագյանի եղբոր կնոջ պնդմամբ` նա արձակուրդում է եղել հունվար ամսին, 12 օր տանն է եղել, հարազատների ու ընկերների հետ, շատ բարձր տրամադրություն է ունեցել, եղել է ուրախ, բացարձակապես չի բողոքել ծառայությունից, անգամ վերջին օրերին ցանկանում էր վերադառնալ զորամաս՝ ասելով, որ գյուղում զբաղմունք չկա, ձանձրանում է, ու բանակում ավելի հետաքրքիր է: Եվ հիմա հարազատները որևէ կերպ չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության գնալ: Այս պահին բանակցություններն ավարտվեցին: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանն ասաց, որ հիմա իր ասած ցանկացած բան շահարկման առարկա կարող է լինել: «Այս պահին 3 ձերբակալված կա: Ընդ որում, 3 ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: Համածառայակիցներ են եղել: Նրանց միջև եղել է սրված խոսակցություն: Քննությունն ամեն ինչ կպարզի: Ես այս պահին չեմ կարող պնդել, որ եղել է ինքնասպանություն: Եվ ես ձեզ մի բան եմ խնդրում` դադարեցրեք այս հեռարձակումը»,- ասաց պաշտպանության նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր