00:00:00

Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը կպաշտպանի իր դիրքորոշումը՝ չնայած քննադատությանը

22:50, 01 փետրվար 2020

Facebook ընկերության համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցը կպաշտպանի խոսքի ազատությանը եւ կոդավորմանը վերաբերող իր դիրքորոշումը, նույնիսկ եթե դա վրդովմունք առաջացնի, հայտնում է CNN-ը։ «Սա նոր մոտեցում է, եւ ես կարծում եմ, որ այն շատերին կկատաղեցնի։ Սակայն, անկեղծ ասած, հին մոտեցումը նույնպես շատերին կատաղեցնում էր, այնպես որ եկեք մի ուրիշ բան փորձենք»,- հայտարարել է նա։ Ցուկերբերգի խոսքերով՝ Facebook-ի նպատակը երկար ժամանակ եղել է այն, որ չանի որեւէ բան, որը կգնահատվի որպես «չափազանց վիրավորական», սակայն այսուհետ նա փոխում է իր մոտեցումը։ «Գնալով շատանում են դեպքերը, երբ մեզնից պահանջում են արգելափակել այս կամ այն տեղեկատվությունը, որի պատճառով ես, իրոք, ինձ լավ չեմ զգում»,- նշել է Ցուկերբերգը։ Նա հավելել է, որ այսուհետ սոցցանցը կհեռացնի իսկապես վնասակար կոնտենտը, որը կապ ունի ահաբեկչության, մանկական թրաֆիքինգի կամ բռնության խրախուսման հետ։ Հիշեցնենք, որ վերջերս ընկերությունը կտրուկ քննադատության էր ենթարկվել՝ կապված ոչ հավաստի քաղաքական գովազդի հետ։ Միաժամանակ, օրինակ, Twitter-ը որոշել է ընդհանրապես արգելել քաղաքական գովազդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր