00:00:00

Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը

22:24, 01 փետրվար 2020

Մահացել է Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը: Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել Սամվելը, բայց դրանից նա չի կորցրել կենսասիրությունն ու շրջապատի հանդեպ սրտացավությունը: Նա հայրենիքի անձնվեր զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը: Վշտակցում եմ հարազատներին...»,-գրել է Արայիկ Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր