00:00:00

Աշոցքի ճանապարհներին, Արթիկ-Ալագյազ հատվածում դեռ բուք է. 5 մարզերում ձյուն է տեղում

18:19, 01 փետրվար 2020

Փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է։ Վարդենյանց լեռնանցքը բքի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր