00:00:00

Գյումրու ավտոպարկը թարմացվեց բազմաֆունկցիոնալ մեքենաներով

18:08, 01 փետրվար 2020

Գյումրու ավտոպարկը թարմացվեց 4 բազմաֆունկցիոնալ մեքենաներով և 7 աղբատար մեքենայով: ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11-ը  փետրվարի 1-ին Գյումրիում էին: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:
Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին: Քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ  ճեպազրույցում նշեց, որ դրանք ավելի արդյունավետ կդարձնեն կոմունալ ծառայության աշխատանքը: «Եղածը արդեն շատ հին տեխնիկա էր, իսկ այս նոր մեքենաներով  մեխանիզացված ավելի արդյունավետ ու արագ կկազմակերպվի մաքրման աշխատանքները»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր