00:00:00

Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինելու. ջերմաստիճանը գիշերը կնվազի

15:06, 01 փետրվար 2020

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա: Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3--ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է  -4-6, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ +1+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1, Լոռիում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ +3+6, Տավուշում գիշերը -3-8, ցերեկը՝+4+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+4, Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, Արմավիրում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6, Արցախում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +2+6 (հովիտներում գիշերը՝ -2+1,  ցերեկը՝ +7+10)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր