00:00:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել. նախարար

13:00, 01 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք չի խախտվել անմեղության կանխավարկածը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով: «Ոչ, որովհետեւ ես հետեւել եմ վարչապետի ելույթին Կապանում տեղի ունեցած, եւ ինքը հղում է կատարել իր մեղադրանքին եւ որից հետո նոր մեղադրանքի բովանդակության  մասին խոսել, ինքը մեղադրանքին, պաշտոնական փաստաթղթերին հղում է կատարել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանն էլ հայտարարել է, որ. «Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը»: https://www.youtube.com/watch?v=TVlUaEEcID4&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր