Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների տեղափոխման նոր կանոնները: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Խոսքը 100 հազար դոլարից ավելի գումարի մասին է: Դրանից ավելի գումարի տեղափոխման դեպքում պետք է մաքսային հայտարարագիր լրացնել, ինչպես նաև ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն գումարի ծագումը: Այդպիսի փաստաթուղթ կարող են լինել բանկից փաստաթուղթը, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող թղթերը:
Եթե համապատասխան փաստաթղթեր չլինեն, ԵԱՏՄ մաքսային սահմաններում թույլ չեն տալու անցկացնել այդ գումարը:
10-100 հազար դոլար կանխիկ գումար բերելու դեպքում հարկ կլինի մաքսային հայտարարագիր լրացնել: