00:00:00

«Փաստ». Նոր կարգավորումներ՝ պետական պաշտոնյաների մասով. Որոշակի սահմանափակումներ կկիրառվեն

13:15, 01 փետրվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սեւագիր տարբերակ։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն եւ պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։ Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաեւ պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։ Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արեւմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։ Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու եւ գործունեություն ծավալելու հնարավորությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր