00:00:00

«Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. Վանեցյանը քաղաքական դաշտ է մտնելո՞ւ

09:00, 01 փետրվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։ Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերեւս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր