00:00:00

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. տեղում մահացած 5-ամյա տղայի ծնողները տեղափոխվել են հիվանդանոց

23:40, 31 հունվար 2020 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվար 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Քննչական բաժինը պարզել է նաև, որ Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Մանուկ Զ-ն, ով, և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 5-ամյա Նարեկ Գ.-ն տեղում մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, իսկ մահացածը՝ նրանց երեխան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր