00:00:00

Ռուստամ Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը

22:56, 31 հունվար 2020

Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Մինչ այս պահը կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների, ՎՀ-ը նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես, համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է:»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր