00:00:00

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը. կան տուժածներ

20:16, 31 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 31-ին, ժամը 15:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Աշխեն Բ.-ն (ծնված 1991 թ.) և Անդրանիկ Բ.-ն (ծնված 2018 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր