00:00:00

ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի. Արսեն Բաբայան

18:27, 31 հունվար 2020

ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ փետրվարի 6-ին արտահերթի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել դրանով անվավեր է ճանաչվել իր կողմից ապօրինի ընդունված նախորդ որոշումը: Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ այսպիսի դեպքն է, երբ իմ օգնությամբ ԱԺ նախագահը անվավեր է ճանաչում իր կողմից ավելի վաղ ընդունված որոշումը կամ կարգադրությունը: Միաժամանակ հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները: Ժամանակին ախր ասում էի․ ընդունեք, որ չունեք մասնագետներ ու ես պատրաստ եմ անվճար խորհրդատվություն տրամադրել:
Հիմա ես ո՞նց վստահեմ ձեր ընդունած օրենքներին:
    Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր