00:00:00

Երեւանում հերթական անգամ ավտոմեքենա են թալանել. Այս անգամ գողերի թիրախում բժշկի Lexus-ն էր

16:56, 31 հունվար 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 31-ին, հերթական ավտոմեքենայի թաանման դեպքն է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակիչը նկատել է, որ բակում կայանված իրեն պատկանող Lexus մանիշի 11 GԼ 119 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները կոտրել եւ գողացել են։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ գողւթյան արդյունքում ավտոմեքենայի սեփականատերը կրել է մոտ 250 հազար դրամի վնաս։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը մասնագիտությամբ բժիշկ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր