00:00:00

Տիգրան Սարգսյանը ԵՏՄ երկրներին կոչ է արել միասին հասնել թվային ինքնիշխանությանը

14:33, 31 հունվար 2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Եվրասական տնտեսական միության երկրները պետք է միասին լուծեն թվային ինքնիշխանության եւ տվյալների պաշտպանության ապահովման հարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ալմաթիում ընթացող միջազգային թվային համաժողովում ելույթ ունենալով՝ նա բերել է Եվրամիության օրինակը, որտեղ ընդունվել է տվյալների պաշտպանության նորմատիվ ակտ, որի համաձայն ԵՄ տարածքում կարող են գործել միայն այն կայքերն ու պլատֆորմները, որոնք պաշտպանում են միության օգտատեր քաղաքացիների տվյալները: «Մենք ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր տվյալների բազան: Արդյոք չե՞նք վերածվի այն ծառայությունների սոսկ սպառողի, որոնք մեզ տրամադրում են անդրազգային կորպորացիաները: Այսօրվա դրությամբ՝ իրավիճակը հենց այդպիսին է»,- նշել է նա: Սարգսյանի կարծիքով՝ ԵՏՄ երկրները պետք է ստեղծեն սեփական էկոհամակարգ եւ համատեղ կառավարեն թվային փոխակերպումը: «Մենք չպետք է ձգտենք այն պատճենելուն, ինչ արել են Alibaba-ի կամ Amazon-ի տիպի անդրազգային ընկերությունները, որովհետեւ ակնհայտ է, որ մրցունակ չենք, բայց մենք պետք է մշակենք սեփական համակարգը... Մեր երկրներից ոչ մեկն առանձին չի կարող իրականացնել իր թվային ինքնիշխանությունը: Միակ հնարավորությունը դա եվրասիական նախագծով անելն է»,- եզրափակել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր