00:00:00

Իջեւանում տնակն ամբողջությամբ այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

14:23, 31 հունվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 30-ին, ժամը 22:10-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 67 շինության մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար-Դոսի փողոցի 14-րդ հասցեում գտնվող չբնակեցված վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:38-ին, մարվել՝ 23:13-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ):
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր