00:00:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշով դեկտեմբերը գերազանցել է տարվա ռեկորդները. Փաշինյան

13:13, 31 հունվար 2020

Տնտեսական ակտիվության ցուցանիշով դեկտեմբերը գերազանցել է տարվա ռեկորդները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով: - Ծառայությունները՝ 11.6 տոկոսով: - Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով: - Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։ - Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով: Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր