00:00:00

«Հրապարակ». ԱԳՆ հայտարարությունը տագնապի տեղիք տվեց. ի՞նչ կար տողատակերում

13:07, 31 հունվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկօրյա քննարկումներից հետո երեկ Ժնեւում ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկը։ Պոստ ֆակտում մի հայտարարություն տարածվեց, որի տողատակերում եւ ձեւակերպումների նրբերանգներում երեկ հայ եւ ադրբեջանական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը որոշակիորեն տարբերվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարբերակից, որտեղ հղում կար Հելսինկյան եզափակիչ ակտի դրույթներին եւ սկզբունքներին։ Իսկ մեր ԱԳՆ-ն նշեց, որ «նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը», ինչը տագնապի տեղիք տվեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր