00:00:00

Առողջապահության նախարարությունը հերքում է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվածի մասին տեղեկությունը

23:39, 30 հունվար 2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Հարցին՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա, Նիկողոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա»: Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի, մահացածներինը՝ 171-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր