00:00:00

Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

22:28, 30 հունվար 2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: Ողջունելով դեսպանին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը, փորձի փոխանակմանը: Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր