00:00:00

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն». Նա հարկերն ավելացրել է 35 տոկոսով

17:34, 30 հունվար 2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից 2019 թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2019 թվականին կազմել են ավելի քան 57 մլրդ դրամ: Նշենք, որ 2018-ին նույնպես առաջատարը եղել է «Գրանդ Հոլդինգը», եւ վճարել էր 42,2 մլրդ դրամ: Այսինքն հարկերն ավելացել է շուրջ 35 տոկոսով: Հատկանշական է, որ «Գրանդ Տոբակոն» 2018-ին 2017-ի համեմատ արդեն իսկ 22 տոկոսով ավելացրել էր հարկերը, իսկ դրանից առաջ էլ 53 տոկոսով: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ ավելի քան 51 մլրդ դրամ մուտքերով: Այս ընկերությունը 2018-ին վճարել էր 41 մլրդ դրամ եւ էլի 2-րդ հորիզոնականում էր: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 43 մլրդ դրամ: 2018-ին այդ ցուցանիշը եղել է 40 մլրդ դրամ: 4-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ը, որը վճարել է 19,2 մլրդ դրամի հարկ: 2018-ին այս ընկերությունը ցանկի 9-րդ հորիզոնականում էր եւ վճարել էր 13,1 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին հնգյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ ավելի քան 16,4 մլրդ դրամ հարկով: Ցանկի 6-րդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է շուրջ 16 մլրդ դրամի հարկ: 2018-ին այս ընկերությունը վճարել է 12,25 մլրդ դրամի հարկ եւ զբաղեցրել 10-րդ հորիզոնականը: 7-րդ հորիզոնականում «ՍիփիԷս Օիլ» ընկերությունն է, որը վճարել է 14 մլրդ դրամի հարկ: 8-րդ հորիզոնականում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 13,7 մլրդ դրամ հարկով (2018-ին՝ 13,6 մլրդ դրամ, էլի 8-րդ հորիզոնական): 9-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը վճարել է 13,66 մլրդ դրամի հարկ, իսկ 10-նյակը եզրափակում է «Վեոն Արմենիա»-ն (12,2 մլրդ դրամի հարկ):
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր