
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:
Հանդիպումից առաջ Արման Սարգսյանը լրագրողներին փոխանցեց, որ բոլոր հարցերին կպատասխանի ավարտից հետո: Իշխող խմբակցության առանձին պատգամավորեր էլ հայտնել են, որ հարցերը տարբեր են, որոշներն էլ քննարկման ընթացքում ի հայտ կգան: