00:00:00

Ֆրանսիան պետք է լինի Հայաստանի կողքին. Մակրոն

14:40, 30 հունվար 2020

Ֆրանսիայի խնդիրն է լինել Հայաստանի կողքին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հունվարի 29-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կազմակերպած միջոցառման ժամանակ: Nouvelles dArmenie-ի հաղորդմամբ՝ խոսելով Արցախի խնդրի մասին՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան հավատարիմ է միջնորդի իր դերին, եւ ոչ ոք հետաքրքրված չէ ստատուս քվոյի պահպանմամբ: Պարզաբանելով, թե ինչ է խոսել Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, Մակրոնը վստահեցրել է, որ գարնանն ամեն ինչ կարող է փոխվել: Նա անդրադարձել է նաեւ բարեկամության մթնոլորտի ստեղծման թեմային: «Ես ցանկանում եմ պարզ եւ արդար լինել. ես ցանկանում եմ սահմանել ավելի արդյունավետ միջոցներ»,- նշել է Մակրոնը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բնակչության մարդասիրական եւ մշակութային աջակցման իրավաբանական շրջանակներ փնտրել: «Ֆրանսիայի խնդիրն է լինել Հայաստանի կողքին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան շարունակում է Նոր Հայաստանում ներդրումները:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր