00:00:00

NYT. Facebook-ը 550 մլն դոլար է վճարելու կենսաչափական տվյալների հավաքման պատճառով պահանջների կարգավորման համար

13:46, 30 հունվար 2020

Facebook ընկերությունը 550 մլն դոլար է վճարելու կարգավորելու համար Իլինոյս նահանգի բնակիչների պահանջները, որոնք Facebook-ին մեղադրում են նույնանուն սոցցանցի օգտատերերի կենսաչափական տվյալներն անօրինականորեն հավաքելու մեջ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեներին: Հստակեցվում է, որ քննությունը սկսվել է 2015 թվականին, երբ Իլինոյս նահանգի բնակիչները Facebook-ի դեմ հավաքական հայց են ներկայացրել՝ փոխհատուցում պահանջելով օգտատերերի (նահանգի մոտ 5 մլն բնակիչների) կենսաչափական տվյալներն առանց իրենց համաձայնության հավաքելու համար՝ դրանով խախտելով նահանգի օրենքները: Հայցվորները պնդել են, որ լուսանկարներում դեմքերի ճանաչման համակարգը, որը կիրառել են սոցցանցում, փաստացի նրա աշխատակազմին թույլ է տալիս հավաքել ու պահել օգտատերերի կենսաչափական տվյալները, օրինակ՝ տեղեկություն նրանց աչքերի գույնի մասին: Նշվում է, որ այս ամբողջ ընթացքում Facebook-ի իրավաբանները փորձում էին հասնել հայցը հավաքական կարգավիճակից զրկելուն, ինչպես նաեւ գործի վարույթի ամբողջական դադարեցմանը: Սակայն արդյունքում ընկերությունում որոշել են հասնել պահանջների կարգավորմանը, «որ այս թեման թողնի անցյալում՝ ի շահ իր միության եւ բաժնետերերի»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր