00:00:00

Մեր թիմն ամուր է, բազում փորձություններ հաղթահարած․Արման Սահակյան

13:26, 30 հունվար 2020

Ստի ու կեղծիքի ժամանակներ Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին: Պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ՀՀԿ Աջափնյակ տ/կ գրասենյակը ոչ միայն չի փակվել, այլև ամենաակտիվ տարածքային կազմակերպություններից մեկն է: Ի դեպ նշեմ, որ գրասենյակը տեղափոխվել է ավելի բանուկ վայր (Շինարարների 24/63): Հորդորում եմ ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ տարածելուց: Հ.Գ. Թերևս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծած, արդյունքում ազատազրկված, մի քանի ճամբար փոխած ներկայիս պաշտոնյան դժվար թե հասկանա ինչ է ընկերությունը, թիմը, անցած ճանապարհն ու մարդկային հարաբերությունները: Մեր թիմն ամուր է, բազում փորձություններ հաղթահարած:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր