00:00:00

Քրեական ենթաշմակույթի դեմ պայքարի նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավապահ մարմինները պետք է նոր թափով պայքարեն այդ երևույթի դեմ. Վարչապետ

13:15, 30 հունվար 2020

Քրեական ենթաշմակույթի դեմ պայքարի նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավապահ մարմինները պետք է նոր թափով պայքարեն այդ երևույթի դեմ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քրեակատարողական ծառայողների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացնելու նախագծի քննարկման ժամանակ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ներկայում 170 հաստիք ազատ է քրեակատարողական ծառայությունում։ Թափուր են հիմնականում կրտսեր խմբի հաստիքները, որոնք ամենառիսկայինն ու խոոցելին են կոռուպցիոն ռիսկերի ու ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում։ Կրտսեր անձակազմի աշխատակիցն այսօր, ներառյալ բոլոր պարգևավճարները, ամսական ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ՝ կատարելով ռիսկային աշխատանք, ասաց նախարարը։ Վարչապետը նշեց, որ այս որոշումն ու նման որոշումները քաղաքականության համալիր բնույթի մասին են խոսում։ «Եթե մենք ընդունում ենք քրեական ենթամշակույթի դեմ օրենքը, որը երբ ուժի մեջ մտնի, մեր իրավապահ համակարգը պետք է նոր թափով ու տեմպով աշխատի այդ խնդրի վրա։ Մյուս կողմից, կարևոր բաղադրիչն է ՔԿՀ-ներում սննդի կազմակերպման նոր կարգը, ըստ պաշտոնական տեղեկությունների, դատապարտյալների մոտ 100 տոկոսը օգտվում են այդ ծառայությունից։ Նախկին համակարգով շատ վատ իրավիճակ էր, պետության առաջարկած սնունդն ընդունում էր մոտ 30 տոկոսը։ Այդ տոկոսը մոտենում է 100-ի, ինչն իր հերթին դատապարտված անձանց համար սոցիալական բեռի էական թեևացում է։ Այսօր ունենք թափուր աշխատատեղեր, պատճառներից մեկն այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկայնությունը՝ բարձր։ Եվ մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում այդ աշխատանքն իր գրավչությունը կորցնում է։ Այս որոշումը դե ֆակտո նշանակում է, որ մենք ՀՀ-ում նոր աշխատատեղեր ենք ստեղծում»,- ասաց Փաշինյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր