00:00:00

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը 30%-ով բարձրացավ. Ռուստամ Բադասյան

13:11, 30 հունվար 2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր իրականություն դարձավ մեր Կառավարության քաղաքական հերթական որոշումը: Ինչպես և խոսացել էի, Կառավարության այսօրվա որոշմամբ, քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացավ: Քրեակատարողական ծառայությունում աշխատելու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին տեղեկացնեմ, որ 2020 թվականի հունվարի դրությամբ թափուր է 125 աշխատատեղ: Թափուր են կրտսեր խմբի 96 հաստիքային միավոր, միջին խմբից՝ 16-ը, առաջատար խմբից՝ 5-ը, գլխավոր խմբից՝ 4-ը և քաղաքացիական հատուկ ծառայող՝ 4-ը: Մեծամասամբ թափուր են անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների հաստիքները: Զուգահեռ, քրեակատարողական ծառայողների համար սահմանեցինք նոր հավելումներ քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափի շուրջ 30%-ի չափով: Այս պայմաններում ակնկալում եմ թափուր հաստիքների շուտափույթ համալրում: Հ.Գ. Շուտով կանդրադառնանք նաև նոր կադրերի համալրման մեխանիզմերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր