00:00:00

Չեմ հասկացել էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք․ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին

12:52, 30 հունվար 2020

Կառավարության այսօրվա՝ հունվարի 30-ի նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և այլ մասնակիցներ խոսեցին հոգեբուժական հաստատություններում մարդկանց բռնի բուժումների և այլ խնդիրների մասին։ Առողջապահության նախարարին սա դուր չեկավ, և նա սկսեց պաշտպանել բժիշկներին։ Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում. «Բժիշկներին մեղադրում էիք գրեթե զոռով դեղեր խմացնելու մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրականում այդ ոլորտում փոփոխություններ միշտ էլ եղել են, և խնդիրներն անհատական են։ Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մի քիչ լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխության էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք, վա՜յ, հանկարծ … Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ դեպքերը եղել են»: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բարելավվում է, և ինքը չի ուզում տպավորություն լինի, թե մարդկանց կամքին հակառակ բուժում են նրանց։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր