00:00:00

Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ

12:00, 30 հունվար 2020

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել: Ըստ որոշման հիմնավորման՝ 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել ս․թ․ նոյեմբերի 2-ին։  ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից: Նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշման ընդունումը: «Լավ որոշում է և այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, որ լավ ուղղություն է մեր երկրի համար»,-ասաց նա և հետաքրքրվեց, թե քանի երկրի հետ արդեն առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք, որին ի պատասխան կառավարության անդամները պատասխանեցին՝ 63:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր