00:00:00

Հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

11:19, 30 հունվար 2020

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը:
2019 թվականի նոյեմբերի 20-ին ձևավորվել է  կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի բաղադրատարրերից առաջինը՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ անհրաժեշտ էր ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը: «Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը»,- նշված է նախագծում: Ըստ նախագծի` նման մարմինները պետք է լինեն անկախ, զերծ մնան անհարկի ազդեցությունից, օժտված լինեն պատշաճ նյութատեխնիկական պայմաններով, իսկ աշխատակիցները ունենան բարձր որակավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր