00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)

11:03, 30 հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 30-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող, մեկը գաղտնի: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. - Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին, - «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին, - «Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների պամագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, - «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, - Հայկ Տիգրանի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, - Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին, - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին եւ այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=9SHogULg9jA&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր