00:00:00

ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է տարածել «HSBC Հայաստան» բանկը Հայաստանում փակվելու լուրի վերաբերյալ

10:58, 30 հունվար 2020

Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորությանը, ըստ որի HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը: ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»: Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր