00:00:00

«Ժողովուրդ». Հոր միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից․ մանրամասներ

13:50, 30 հունվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, եւ հունվարի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից: Այդ նիստից եւ քննարկումներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ գրել էինք, որ այդ օրվա քննարկումը բավականին բուռն է անցել, սակայն ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ էլ Հարթենյանը չի ընդունել, որ սխալ արարք է արել: Եվ մեր տեղեկություններով՝ իշխող թիմի անդամներն այդ թեմայով անգամ զրույց են ունեցել ավագանու նախկին անդամի հոր հետ եւ, ըստ էության, հայրիկի միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ մինչեւ շաբաթվա վերջ Հարթենյանը կհրավիրվի նաեւ ՔՊ վերահսկող հանձնաժողով, սակայն, մեր տեղեկություններով, այնուամենայնիվ նրան կուսակցությունից հեռացնելու հարց դրված չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր