00:00:00

«Փաստ». Հերթը կհասնի նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

13:09, 30 հունվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտների եւ իշխանամերձ շրջանակների կողմից տարբեր առիթներով «քննադատվում» է այն հանգամանքը, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանության ներսում շրջանառվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման։ Նշենք, որ բոլոր ժամանակներում հենց այս կառույցն ու նրա ղեկավարն էին դառնում հանրային դժգոհությունների ու բողոքի ակցիաների թիրախ։ Ըստ լուրերի, իշխանությունները ԿԸՀ-ում փոփոխությունները ցանկանում են իրականացնել հենց այս փուլում, քանի որ այս ընթացքում առանձնապես ակտիվ ընտրական գործընթացներ չկան, եւ հանգիստ կարելի է «թարմացում» կատարել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր