00:00:00

Play Station են խաղում, խաղը թեժ է, մոռացել են ժամին նայեն․Աշոտյան

20:42, 29 հունվար 2020

Ժնևում 5 ժամ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ավարտի մասին այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ, ապա այսքան երկար տևող հանդիպման ընթացքում կողմերը՝ 1. Netflix-ով նայում են ՎԻԿԻՆԳՆԵՐ-ի բոլոր սեզոնները: 2. Միասին ընթերցում են Տոլստոյի "Պատերազմ և խաղաղություն"-ը՝ շվեդերենով: 3. Play Station են խաղում, խաղը թեժ է, մոռացել են ժամին նայեն: 4. Խաշից հետո արդեն 4-րդ տաք ուտեստն են բերում: 5. Զոհրաբ Մնացականյանը բառ առ բառ պատմում է Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի մասնրամասները: 6. Մամեդյարովն իր գործընկերոջ հետ կիսվում է քաղաքական ընդդիմախոսների գրպանը թմրանյութ և Կալաշնիկով գցելու ադրբեջանական փորձով: 7. Միասին քննարկում են, թե ինչ քըխ էին Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը ու հանրապետականները: Ու տենց: Չէ փաստաթուղթ չկա, Մադրիդյան սկզբունքները մերժվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր