00:00:00

ԲԴԽ-ն առաջարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել Վիգեն Քոչարյանին

17:55, 29 հունվար 2020

Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում աշխատելու համար առաջարկում է խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Այս մասին ՀԺ տեղեկացավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «2020 թվականի հունվարի 29-ին քննարկելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
  1. ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու է 16 անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր