00:00:00

«Արարատ Միրզոյանի հետ ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել». Սեյրան Օհանյան

17:44, 29 հունվար 2020

Ես տարիներ շարունակ այցելել եմ ԱԺ եւ չի եղել որեւէ այցելություն, որ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ որպես պաշտոնատար անձ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանը, ապա նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: «Հիմա որպես քաղաքավարություն, որպես բարեկրթության նորմ, խնդրեցի եւ այցելեցի նաեւ ԱԺ նախագահին: Մենք խոսեցինք այսօրվա իրադրության մասին եւ այլն: Ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել, քաղաքավարության այց էր»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր